Աշոտ Հարությունյանը բռնnւթյան է ենթարկվել nuտիկանների կողմից. հայտարարություն

Աշոտ Հարությունյանը բռնnւթյան է ենթարկվել nuտիկանների կողմից. հայտարարություն

«Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք» նախաձեռնությունը խստորեն դատապարտում է նախաձեռնության անդամ, ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի և «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մոտ երեք տասնյակ մասնակիցների նկատմամբ Ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը։

Աշոտ Հարությունյանը նախ բռնության է ենթարկվել ոստիկանների կողմից, ապա 6 ժամը լրանալուց ժամեր անց ձերբակալվել։ Ակնհայտ է, որ Աշոտ Հարությունյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է

և դուրս քրեադատավարական օրենսդրության շրջանակներից։

«Նոր պրոյեկտ.տնտեսական ալիք» նախաձեռնությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Աշոտ Հարությունյանին և հորդորում իրավապահ մարմիններին գործել

բացառապես օրենքով վերապահված գործառույթների շրջանակներում։

Միևնույն ժամանակ միջազգային գործընկերներին, իրավապաշտպան կազմակերպություններին կոչ ենք անում դատապարտել Աշոտ Հարությունյանի ապօրինի և անհիմն ձերբակալության փաստը, որն ուղղակիորեն ոտնահարում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար սկզբունքները:

Ի վերջո կոչ ենք անում ժողովրդավարության ջատագով միջազգային կառույցներին հանդես գալ «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում օրեցօր խորացող ամենաթողության դրսևորումները դատապարտող հայտարարությամբ:

«Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք»