Որ հիվանդությունների ժամանակ է առաջանում մաշկային քոր և ինչ է հարկավոր անել այդ դեպքում

Քորը շատ տհաճ զգացողություն է, որի դեպքում առաջանում է մաշկը քորելու ուժգին ցանկություն: Այն առաջանում է մաշկի մակերեսային շերտերում ու լորձաթաղանթներում և դրսևորվում թույլ այրոցով ու ծակծկոցով:
Քորը լինում է տեղային և տարածուն: Բացի այդ, այն կարող է լինել նաև սուր ու քրոնիկ: Այն համարվում է մաշկային հիվանդությունների գլխավոր ախտանշանը և հաճախ ի հայտ է գալիս նաև համակարգային հիվանդությունների ժամանակ:
Մաշկային քորն ի հայտ է գալիս հետևյալ հիվանդությունների դեպքում.
- Ատոպիկ դերմատիտի,
- Ալերգիկ դերմատիտի,
- Էկզեմայի,
- Քոսի,
- Գոտեորքինի (опоясывающий лишай),
- Հերպեսի,
- Լվերի ու տզերի խայթածի,
- Կարմիր տափակ որքինի (красный плоский лишай):
Մաշկային քորը կարող է անվնաս լինել, սակայն լինում են դեպքեր, երբ այն վկայում է լուրջ մաշկային կամ համակարգային հիվանդության առկայության մասին: Սա է պատճառը, որ այս ախտանշանը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել՝ հատկապես, եթե այն ուղեկցվում է այլ ախտանշաններով:
Քորի դեպքում հարկավոր է դիմել մաշկաբանին ու արյունաբանին: Մարդիկ հաճախ անտեսում են հիվանդության ախտանշանները՝ առանց գիտակցելու, որ այն կարող է լուրջ հետևանքներ ունենալ և նույնիսկ կյանքի համար վտանգավոր լինել:
Շատ դեպքերում հիվանդը չափազանց ուշ է դիմում բժշկին, ուստի ուշ է լինում նաև բուժումը սկսելու համար: Նման տհաճ հետևանքներից խուսափելու համար հարկավոր է տարվա ընթացքում մի քանի անգամ բուժզննում անցնել և ավելի ուշադիր լինել առողջության հանդեպ:
Հարկ է նաև հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է վտանգավոր լինել առողջության համար և էլ ավելի վատացնել վիճակը: Միայն մասնագետը կարող է հստակ ախտորոշել հիվանդությունն ու նշանակել անհրաժեշտ բուժումը: