Իր համա՞ր է դամբարան կառուցում Գարեգին Բ-ն

Մայր Տաճարը այս աշուն դռները կբացի հավատավոր ժողովրդի առաջ։ Այդ մասին այսօր MediaHub-ի հարցին ի պատասխան ասաց կաթողիկոս Գարեգին Բ-ն։
Նրա խոսքով՝ հունիսին անցկացվելու է գերագույն հոգևոր խորհրդի նիստ, և արդեն կծանուցվի, թե ինչ է արվելու։
Դիտարկմանը, որ կարծիքներ կան, թե եկեղեցում կառուցվող դամբարանը հենց իր համար է կառուցում կաթողիկոսը, Գարեգին Բ-ն արձագանքեց՝ մոմավառության համար հատկացված հատվածում կառուցվելու է դամբարան, որտեղ ամփոփվելու են հայրապետների աճյունները։
Ինչ վերաբերում է իր մարմինն այդտեղ ամփոփելուն, ապա Գարեգին Բ-ն նկատեց՝ դա ինքը չի որոշելու։
Նարե Գնունի