Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվեց դատարանի որոշմամբ

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվեց դատարանի որոշմամբ. հաղորդում է A haber-ը։
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է մարտի 19-ին կոռուպցիայի, կաշառակերության մեջ ներգրավված կազմակերպության գործով։ Քաղաքական գործիչը հայտարարել է, որ մտադիր չէ տեղի տալ իշխանությունների ճնշումներին։ Նա հինգ ժամ ցուցմունք է տվել Արդարադատության պալատում, և հայտնել է, որ հերքել է կապը ահաբեկչական կազմակերպությունների հետ և քննադատել է իր ձերբակալության մեթոդը։