Էրդողանն առաջարկել է Ղազախստանին, Ղրղզստանին, Ուզբեկստանին, Թուրքմենստանին այբուբեն փոխել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է այբուբեն փոխելու անհրաժեշտության մասին։
Էրդողանը Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու երկրներին կոչ է արել կիրիլիցա (և լատինական) այբուբենը փոխարինել ընդհանուր թյուրքական այբուբենով.
Թուրքիայի ղեկավարն այս հայտարարությունն արել է կապված Թուրքիայի կողմից օկուպացված Ադրբեջանի և Հյուսիսային Կիպրոսի՝ ընդհանուր թյուրքական այբուբենի (ընդունված այս տարվա սեպտեմբերին) անցնելու պատրաստակամության հետ։
«Թյուրքական պետությունների ընդհանուր այբուբենը մեզ և մեր ճակատագրին մեկ քայլ առաջ կտանի»,- նոյեմբերի 6-ին Բիշքեկում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում հայտարարել է Էրդողանը։
Նա նշել է, որ արժե ավելացնել ջանքերն այս ուղղությամբ։
«Հաղթահարելով բոլոր դժվարությունները և վերացնելով մեր մեջ առկա խնդիրները՝ միասին կարող ենք ցանել թյուրքական աշխարհի պատմական սերմը։ Ես հավատում եմ դրան»,- դիմել է Էրդողանը գործընկերներին։
Նրա խոսքով՝ ավելի վաղ Աքսակալների խորհուրդը մշակել էր 34 տառից բաղկացած թյուրքական այբուբեն։ «Ես կարծում եմ, որ փոխակերպումն անհրաժեշտ է, եթե մենք համագործակցենք Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում։ Թուրքիան, Ադրբեջանը և Հյուսիսային Կիպրոսը պատրաստ են անցնել մեկ թյուրքական այբուբենի։ Մենք սպասում ենք Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի որոշմանը»,- նշել է Թուրքիայի նախագահը։