Պայթյունից տուժածների թիվը հասել է 57-ի, նրանցից 36-ի վիճակը միջին ծանրության է․ Առողջապահության նախարարություն

Այս պահի դրությամբ պայթյունից տուժածների թիվը հասել է 57-ի, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Նրանցից 36-ի վիճակը մասնագետները միջին ծանրության են գնահատում: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի չունենք, մյուսների վիճակը գնահատվում է բավարար:
55-ից 20-ը ստացել է առաջին օգնությունը ու դուրս գրվել:
Իսկ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժում ստացող 5-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: