Մեքենայում գտնված 2 զինծառայողները ստացել են թեթև վնասվածքներ․ ՊՆ

Մեքենայում գտնված 2 զինծառայողները ստացել են թեթև վնասվածքներ․ ՊՆ

Մեքենայում գտնված 2 զինծառայողները ստացել են թեթև վնասվածքներ, կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին Mediahub-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ  այսօր Կոտայքի մարզում ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված УАЗ մակնիշի ավտոմեքենան Առինջ գյուղից դեպի Սևան ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել: