Վիրաբույժը բացահայտել է Մեգան Ֆոքսի հնարավոր պլաստիկ վիրահատությունների արժեքը

Վիրաբույժը բացահայտել է Մեգան Ֆոքսի հնարավոր պլաստիկ վիրահատությունների արժեքը

Վիրաբույժ Ռիչարդ Վեստրայխը բացահայտել է ամերիկացի դերասանուհի ու մոդել Մեգան Ֆոքսի հնարավոր պլաստիկ վիրահատությունների արժեքը։ Գրել է The Sun-ը։

Բժշկի խոսքով՝ 37-ամյա հայտնիի արտաքինը ցույց է տալիս, որ նա դիմել է միջամտությունների։ «Այն, որ Մեգանը վիրահատել է քիթը, հայտնի փաստ է։ Այնտեղ հստակ ձևափոխություն կա»,- ասել է նա:

Բացի այդ, Վեստրայխը կարծում է, որ «Տրանսֆորմերների» աստղը շտկել է իր վերին կոպն ու շրթունքը։ «Նրա դեմքը հստակ ուրվագծեր ունի։ Սա, հավանաբար, այտերից ճարպը հեռացնելու ընթացակարգի արդյունք է: Մեգանը, հավանաբար, մինչև 60 հազար դոլար է ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա»,- ասել է հրատարակության զրուցակիցը։