Պակիստանում ավտոբուսն ընկել է գետը․ 22 մարդ մաhացել է, հարսը ողջ է, իսկ փեսայի ճակատագիրը՝ անհայտ (լուսանկար, տեսանյութ)

Պակիստանում ավտոբուսն ընկել է գետը․ 22 մարդ մաhացել է, հարսը ողջ է, իսկ փեսայի ճակատագիրը՝ անհայտ (լուսանկար, տեսանյութ)

Պակիստանում 22 մարդ է մահացել հարսանեկան ավտոբուսի` գետն ընկնելու պատճառով։

Նոյեմբերի 12-ին 22 մարդ խեղդվել է այն բանից հետո, երբ հարսանեկան երթի մասնակիցներին տեղափոխող ավտոբուսն ընկել է գետը, գրել է Dawn-ը։ 

Հարսը ողջ է մնացել, հիվանդանոցում է։ Փեսայի մասին տեղեկություններ չկան։

Փրկարարների խոսքով՝ ավտոբուսում եղած բոլորի ինքնությունը պարզվել է։ Գետից դուրս է բերվել 16 մարդու դի։ Մյուսների որոնումները շարունակվում են։