Արևմուտքը կորցրեց Ռուսաստանի հետ մերձեցման հնարավորությունը. Բորել

Արևմուտքը կորցրեց Ռուսաստանի հետ մերձեցման հնարավորությունը. Բորել

Արևմտյան երկրները մի շարք սխալներ են թույլ տվել Ռուսաստանի հետ հարաբերություններում, որոնցից մեկն էլ Ուկրաինային ու Վրաստանին՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու տրված խոստումն էր։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական հանձնակատար Ժոզեպ Բորելը TF1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ 

«Այդ պատճառով Արևմուտքը կորցրեց Ռուսաստանի հետ մերձեցման հնարավորությունը։ Սխալ է տալ այնպիսի խոստումներ, որոնք չես կարող իրականացնել», - հավելել է նա։