Որո՞նք են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները

Որո՞նք են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները

Forbes ամսագիրը հրապարակել է իր վարկանիշով աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների ցանկը։

Գնահատականի համար հաշվի են առնվել ենթակառուցվածքները, կազմերն ու սպորտային շուկայում կոմերցիոն կարգավիճակը: 

Առաջին տեղում Մադրիդի «Ռեալն» է, որը գնահատվել է 5 միլիարդ 490 միլիոն եվրո։ Երկրորդ տեղում «Մանչեսթեր Յունայթեդն» է, որը գնահատվել է 5 միլիարդ 427 միլիոն եվրո։ Եռյակը եզրափակել է «Բարսելոնան»՝ 4 միլիարդ 984 միլիոն եվրո: