Իլոնա Նուրբեկյանը «հրեշտակի տեսքով» լուսանկարներ է հրապարակել ու հանդուրժողականության մասին գրել

 Իլոնա Նուրբեկյանը «հրեշտակի տեսքով» լուսանկարներ է հրապարակել ու հանդուրժողականության մասին գրել

Դերասանուհի Իլոնա Նուրբեկյանն ինստագրամյան իր էջում «հրեշտակի տեսքով» լուսանկարներ է հրապարակել։

«Հարցին տոլերանտ ինձ համարում եմ,թե ոչ: Ես միշտ բացարձակ սիրո կողմնակից եմ: Մարդու սեռական դաշտն էլ համարում եմ իր անձնական տարածք,որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի, դա գռեհիկ է ու Էթիկայի սահմաններին դեմ։ Թող յուրաքանչյուրը ապրի և պատասխան տա իր քայլերի,մտքերի և կյանքի համար, բայց մի բան հստակ գիտեմ, որ կինը ստեղծվել է տղամարդու համար ու տղամարդ այնքան մենակ է առանց կնոջ։  Այս կյանքում ունենք 2 գլխավոր անհանգստացնող հարցեր՝ ի վերջո որտեղից ենք եկել աշխարհ և ուրենք դեպի շարժվում, իսկ որպեսզի հասկանաս, ի՞նչ կա տիեզերքում, սկսիր ուսումնասիրել քո մոլորակը։ Նայեք, երբ մարդ տեսակի արական և իգական սեռերը զբաղվում են սիրով, այդժամ ծնվում է նոր մարդ, այդժամ մարդը դառնում է Աստված ու ստեղծում Մարդ, որպես սիրո ամենաիսկական դրսևորում։ Իհարկե կյանքի ընթացքում դու կարող ես ունենալ խորը զգացմունքներ կամ ցանկություններ նույն սեռը կրող մարդու հանդեպ, բայց երբեք չես ծնի նոր մարդ այդ սիրուց: Այդ զգացմունքները ես կնմանեցնեմ մոլորված թելի իր կծիկում, որ հատ առ հատ աշխատելով յուրաքանչյուր քարկապի հետ, ի վերջո կհաջողվի վերականգնել իր սկզբնական տեսքը և կարել ամենափափուկ ու հարմար և գեղեցիկ հագուստը իր հոգու համար կամ էլ,գնալով էլ ավելի խճճել , վերջում կտրել և աղբաման նետել։ Նման ցանկությունները համարում եմ մարդկային մուտացիա՝ մեր իրական ես-ից ու մարդ տեսակից հեռվացած աշխարհում։ Իսկ իրականում գաղտնիքը և բանալին, թվացյալ շատ հաճույքներից մեզ զերծ պահելն է, որը որ ամեն անգամ մենք չենք ընտրում»,- գրել է նա հրապարակմանը կից: