Ո՞վ է պատմության մեջ ամենաատելի ֆուտբոլիստը․ FourFourTwo

FourFourTwo-ն կազմել է ֆուտբոլի պատմության ամենաատելի մարդկանց ցուցակը։
«Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Ջոեյ Բարտոնը ճանաչվել է ամենաատելի խաղացող։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը, երրորդը՝ Գերմանիայի հավաքականի աշխարհի չեմպիոն Հարալդ Շումախերը։
Չորրորդ տեղում է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության նախկին ղեկավար, ֆուտբոլի լեգենդ Միշել Պլատինին։ Հինգերորդը սենեգալի նախկին հարձակվող Էլ-Հաջի Դիուֆն է:
Նյութում ասվում է, որ Բարտոնը լավ ֆուտբոլիստ էր, բայց բացասական մարդ։ «Երիտասարդ խաղացողի աչքին վառած սիգար լցնե՞լ: Բազմաթիվ ագրեսիվ ակտեր թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս: Բացահայտորեն զզվելի սոցցանցային հարձակումներ ֆուտբոլում կանանց վրա»,- նշել են FourFourTwo-ի րագրողները։