Իսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել

Իսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել

Իսրայելը հարձակվել է Իրանի տարածքի վրա, հաղորդում են ABC-ն, CBS-ը, CNN-ը և Fox-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների աղբյուրին: Առաջին և երկրորդ հեռուստաալիքները պարզաբանում են, որ հարձակումն իրականացվել է հրթիռներով. երրորդի համաձայն՝ թիրախները չեն վերաբերում միջուկային օբյեկտներին, 4-րդ ալիքի զրուցակիցն Իսրայելի բանակի գործողություններն անվանել է «սահմանափակ»։

Հաղորդվում է Սպահան քաղաքի օդանավակայանի շրջանում պայթյունների մասին։

Իրանական ԶԼՄ-ները հաստատել են Սպահանի օդանավակայանի և բանակի ռազմաօդային ուժերի 8-րդ բազայի մոտակայքում տեղի ունեցած պայթյունը․ ՀՕՊ-ը մի քանի նահանգներում ԱԹՍ-ներ է որսացել։ 

Իրանցի պաշտոնյան միաժամանակ հայտարարել է, որ Իրանի վրա հարձակման ժամանակ հրթիռներ չեն օգտագործվել, իսկ պայթյունների ձայները ՀՕՊ-ի աշխատանքի հետեւանք են։ Իրանին հարվածելու մասին հաղորդագրությունների ֆոնին Իսրայելի հյուսիսում օդային տագնապի ազդանշաններ են։