Քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան

Այս տարվա հունվարի 26-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը, որի ընթացքում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ստորագրվեց ռազմավարական համագործակցության մասին համատեղ հռչակագիրը, որը հավակնոտ հեռանկար է ուրվագծում բոլոր բնագավառներն ընդգրկող մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Հռչակագրում էական առանցք է միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անվերապահ ճանաչումը, և այսօր նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում