Ձերբակալված դաշնակցական երիտասարդներից Գարուշ Կարապետյանն ազատ է արձակվել

Ձերբակալված դաշնակցական երիտասարդներից Գարուշ Կարապետյանն ազատ է արձակվել

Ապրիլի 26-ին ձերբակալված դաշնակցական երիտասարդներից Գարուշ Կարապետյանը դատավոր Արուսյակ Ալեքսանյանի որոշմամբ ազատ արձակվեց։ Այս մասին հայտնում է փաստաբան Բենիկ Գալստյանը։

«Հիշյալ օրը ձերբակալված մյուս երիտասարդի մասով նիստը տեղի կունենա ժամը 10:30-ին։

Իսկ երրորդ երիտասարդի ձերբակալման բողոքի քննության ժամի մասին որևէ տեղեկություն մինչ այս պահը չունեմ։

Նշեմ, որ վերջին գործով դատավոր է հանդիսանում Դավիթ Արղամանյանը, իսկ բողոքը ես մուտքագրել եմ ապրիլի 27-ին՝ ժամը 02:46-ին»,- գրել է փաստաբանը։