Մեծ Բրիտանիան սառեցրել է 25 միլիարդ ֆունտ ստեռլինգի ռուսական ակտիվներ

Մեծ Բրիտանիան սառեցրել է 25 միլիարդ ֆունտ ստերլինգ արժողությամբ ռուսական ակտիվներ, հայտարարել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Էմմա Ռեյնոլդսը։
«Մեծ Բրիտանիան սառեցրել է 25 միլիարդ ֆունտ ստեռլինգի ռուսական ակտիվներ», - Ռեյնոլդսի խոսքերը մեջբերված են գանձապետարանի հայտարարության մեջ:
Բրիտանական գանձապետարանի տվյալներով՝ 2022 թվականից թագավորության կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցները Ռուսաստանին «զրկել են» 400 միլիարդ դոլարից։
Ռեյնոլդսը հավելել է, որ Բրիտանիան կշարունակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը՝ Ուկրաինային աջակցելու համար։