Հրաչյա Հակոբյանի տեղը նկարահանման հրապարակն է, այլ ոչ թե ԱԺ-ն

Հրաչյա Հակոբյանի տեղը նկարահանման հրապարակն է, այլ ոչ թե ԱԺ-ն

Նիկոլ Փաշինյանի հրաժարականն իրենց պահանջելով չի, պետք է լինի հանրային պահանջ, իսկ իրենց պահանջն այդպես էլ չստացավ հանրային աջակցություն: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Հրաչյա Հակոբյանը:

Սերիալների դերասան՝ համատեղությամբ Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը կրկին փորձում է քաղաքական մտքեր գեներացնել, ինչը նրա մոտ քրոնիկ կերպով չի ստացվում:

Հայ հանրությունը թե ՀՀ-ում, թե Արցախում, թե Սփյուռքում ցանկանում է մեկ բան՝ իշխանափոխություն, որպեսզի Հրաչյա Հակոբյանը շարունակի նկարահանվել սերիալներում, հանդես գա բեմերում և ԱԺ-ն կրկին դառնա քաղաքական ամբիոն, այլ ոչ թե Փաշինյանի բարեկամներին աշխատանքով ապահովելու վայր:

Հրաչյա Հակոբյանն արդյոք չի նկատում, թե չի ցանկանում նկատել հանրային պահանջ, որն արտահայտվեց ընդդիմության բազմահազարանոց ցույցերի տեսքով՝ այլ կերպ, ինչպես կարող է ՀՀ քաղաքացին տեղ հասցնել իր պահանջը, որ ազգն այլևս չի ցանկանում ՔՊ-ական թիմին հանդուրժել իշխանության գլուխ:

2018թ.-ից ի վեր Փաշինյանի ազգականները, ընկերները, ՔՊ-ականները հարստանում են՝ բարեկեցիկ կյանքով են ապրում՝ չնայած մինչև իշխանազավթումը նրանք բավականին համեստ կյանքով էին ապրում: ՀՀ քաղաքացիներն արտագաղթում, աղքատանում կամ զոհվում են պատերազմի ընթացքում, իսկ ՔՊ-ն վայելում է իշխանության ընձեռնած ֆինանսական հնարավորությունները: ՀՀ հպարտ քաղաքացիները, ցավոք, տարիներ շարունակ խաբվում են գործող իշխանությունների կողմից՝ բոլոր խոստումները մնում են օդում կախված, իսկ հազարավոր խնդիրները՝ չեն գտնում իրենց լուծումները։

Վահրամ Բագրատյան