Մենք արժանի չէինք պարտության․ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում պարտվելուց հետո ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
«Մենք արժանի չէինք պարտության երեկ երեկոյան, և զգացողությունները դեռ շատ դառն են: Յուրաքանչյուր խաղացողի համար մանկության երազանք է հաղթել Չեմպիոնների լիգան, և մեր կամքը հսկայական էր: Շնորհակալություն բոլորիդ անվերապահ սիրո համար»,- գրել է Մխիթարյանը։