Սանկտ Պետերբուրգում այսօր կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, Փաշինյանը չի մասնակցի

Սանկտ Պետերբուրգում այսօր կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, Փաշինյանը չի մասնակցի

Սանկտ Պետերբուրգում այսօր կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Մասնակիցները կարծիքներ կփոխանակեն արդիական միջազգային հարցերի, ինչպես նաև համագործակցության շրջանակում փոխգործակցության վերաբերյալ: 

Կքննարկեն 2025 թվականին Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության նախապատրաստական աշխատանքները։ Այդ հանդիպման ընթացքում որևէ փաստաթուղթ ստորագրել չի նախատեսվում։

Նշենք՝ Հայաստանը չի մասնակցի գագաթնաժողովին։ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել է, թե վարակվել է քովիդով։