ԲՏԱ նախարարությունը խնդիր չի դրել ռուսական հաղորդումներ փակելու․ նախարար
ՀՀ Հանրային մուլտիպլեքսում գործող երեք ռուսական հեռուստաալիքների հետ կապված խնդիրների վերաբերյալ հարցին ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ասուլիսում նշեց, որ խոսքը հեռուստաալիքների մասին չէ, այլ ՀՀ և ՌԴ-ի միջև արդեն իսկ ավելի քան երեք տարի գործող միջկառավարական համաձայնագրի մասին։ Դա մի փաստաթուղթ է, որտեղ շարադրված են խաղի կանոններ, սակայն խաղի կանոնները չպահպանելու համար պատժամիջոցի որևէ հստակ մեխանիզմ գոյություն չունի։
«ԲՏԱ նախարարությունը խնդիր չի դրել հաղորդումներ փակելու: Եթե իրենք խաղի կանոններին հետևում են, ապա հավատարիմ ենք մեր դրած ստորագրությանը»,- ասաց Հայրապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում