Քարվաճառում Ադրբեջանի բանակի զինծառայող է պшյթել ականի վրա

Ադրբեջանի բանակի զինծառայող է պայթել է ականի վրա օկուպացված Քարվաճառում (Քելբաջար)։
Միջադեպը տեղի է ունեցել այսօր։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ զինծառայող Սադիգով Խուդավերդի Հասան օղլուն պայթել է հակահետևակային ականի վրա։
«Վիրավոր զինծառայողին անմիջապես ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, որից հետո նա տարհանվել է մոտակա զինվորական հոսպիտալ՝ որակյալ հետազոտության և բուժման համար», - ասված է հաղորդագրության մեջ։