Պռոշյանի բնակիչները կրկին փակել են Երևան–Աշտարակ ճանապարհը (տեսանյութ)

Պռոշյանի բնակիչները կրկին փակել են Երևան–Աշտարակ ճանապարհը։
«Մենք պահանջում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից, որպեսզի այս տարածքը սպասարկի Երևան քաղաքի ավտոբուսը, այն պետք է հասնի մինչև Պռոշյան ու հետադարձ անի։
Մենք պայքարում ենք մեր ազատ տեղաշարժի իրավունքն ապահովելու համար։
Եթե խախտում են այդ իրավունքը, մենք էլ մյուսների տեղաշարժի իրավունքը կխախտենք ու թույլ չենք տա` գործի այս խճուղին»,– ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
Տեսանյութն՝ այստեղ