Տո՛ ազգակործանն էլ եք, տո՛ կապիտուլյանտն էլ եք, տո՛ հողատուն էլ եք․ Ալեքսանյանը՝ Դաշնակցությանը
Պարոն Մինասյան, լո՞ւրջ եք ասում, ինչ-որ ասում եք, ազգակործա՞ն, ազգակործա՞ն, ո՞ւմ եք ազգակործան ասում։ Էդ ազգակործան բառը ասելիս ձեր երեսի անկյունը, խնդրում եմ, ճիշտ անկյունի վրա տարեք (նայեք ՀՅԴ-ին- խմբ.)։ Այս մասին այսօր ԱԺ հերթական նիստին իր ելույթի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Էդ կարող ա գիտեք, չե՞նք տեսել, չե՞նք հիշում, էդ ի՜նչ էյֆորիայի մեջ էիք, էդ ո՜նց էիք տոնում, էդ ոնց էիք նշում, որ Արցախում իշխանազավթում եք իրականացրել, չե՞նք հիշում։ Չե՞նք հիշում, որ ձեր գործընկերն ասում էր՝ այ էս իշխանափոխությամբ մենք ապացուցեցինք, որ ԼՂ-ն, ի դեմս ՌԴ-ի, ունի հզոր դաշնակից։ Ո՞ւր էր, պարոն Մամիջանյան, էդ դաշնակիցը։ Չե՞նք հիշում, որ ասում էիք՝ այսուհետ ԼՂ-ում իշխանությունը հայրենասերինն է։ Ո՞ր հայրենասերներինը, որ ԼՂՀ-ի լուծարման հրամանագիր են ստորագրում, է՞դ հայրենասերներինն է, պարոն Միանասյան։ Մեր պատմության ընթացքում ինչքան կապիտուլյացիա կա, դա ձեր կուսակցության վրա է, պարոն Մինասյան, ձեր խմբակի վրա ա։
Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա-կապիտուլյացիա ասելով ման էիք գալիս, գոռում էիք պատերի տակ, գնացիք, աշխարի ամենաուղիղ, իսկական կապիտուլյացիան ստորագրեցիք, դո՛ւք ստորագրեցիք, ձե՛ր քաղաքական խմբակը ստորագրեց։ Ու ձեզ թվում ա պիտի գաք էստեղ, մեկին ասեք՝ ազգակործան։ Տո՛ ազգակործանն էլ եք, տո՛ կապիտուլյանտն էլ եք, տո՛ հողատուն էլ եք»,-ասաց նա։
Ալեքսանյանի ելույթը դուր չեկավ ընդիմադիրներին, դահլիճից փոխադարձ վիրավորանքներ հնչեցին։
Մանրամասները՝ տեսանյութում