Ի՞նչ առավելություններ է տալիս ոտքերի միջև բարձով քնելը

Ի՞նչ առավելություններ է տալիս ոտքերի միջև բարձով քնելը

Գիշերը ծնկների արանքում դրված բարձն օգնում է անհարմարության վերացմանը ոչ միայն հղիների համար։  «Доктор Питер»-ին ասել է օստեոպաթ Վլադիմիր Ժիվոտովը։

Նա պատմել է ոտքերի արանքում անկողնում քնելու առավելությունների մասին։

Ժիվոտովի խոսքով՝ ոտքերի արանքում բարձն օգնում է սկոլիոզի պատճառով առաջացած ցավերի դեպքում, որն առկա է շատերի մոտ։

«Սա նշանակում է, որ ոչ միայն ողնաշարն է ոլորված, այլ նաև կոնքը։ Ըստ այդմ՝ հոդերի ծանրաբեռնվածությունը անհավասար է, և որքան տարիքով ու ծանր է մարդը, այնքան ուժեղ է դա զգում»,- բացատրել է օստեոպաթը։

Մասնագետն ընդգծել է, որ ոտքերի արանքում դրված բարձը կօգնի մարդկանց ավելի լավ քնել, եթե օրվա ընթացքում նրանց կոնքի մկանները շատ հոգնած ու գերլարված լինեն։

Օստեոպաթը պարզաբանել է, որ բարձ կարելի է դնել նաև ծնկների տակ՝ մեջքի վրա պառկած վիճակում։ Նույն դիրքում կարելի է ձեռքերի ու նախաբազուկների տակ բարձեր դնել, որպեսզի թեւը թեթևակի թեքվի։ Այսպիսով, թեքված դիրքում և՛ ոտքերը, և՛ ձեռքերը ավելի լավ կհանգստանան: