«Ինտերն» Ա Սերիայի նոր ռեկորդ է գրանցել

Միլանի «Ինտերը» յուրօրինակ ռեկորդ է սահմանել իտալական ֆուտբոլի համար՝ արտագնա հաղթանակ տանելով Ա Սերիայի «Մոնցայի» դեմ խաղում, գրում է Armsport-ը։
Այս հաջողությունը թույլ տվեց Սիմոնե Ինձագիի թիմին առաջնությունում հաղթել 67-րդ մրցակցին արտագնա խաղում:
«Ինտերը» դարձավ առաջին իտալական ակումբը, որին հաջողվել է նվազագույնը մեկ անգամ արտագնա խաղում պարտության մատնել մրցակցին 67 տարբեր թիմերի հետ խաղերում։
Հիշեցնենք, որ «ներաձուրիները» հաղթել են 5-1 հաշվով՝ 51 միավորով պահպանելով առաջատարի դիրքը առաջնության մրցաշարային աղյուսակում։ «Յուվենտուսից» տարբերությունը հինգ միավոր է։