Մոուրինյուն հեռացել է «Ռոմայից»

Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն հեռացվել է «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին հայտնել է ակումբի կայքը։
«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Ժոզեին՝ ակումբ գալուց ի վեր իր խանդավառության և ջանքերի համար», - ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ մարզչական շտաբի փոփոխությունը համապատասխանում է թիմի ներկայիս շահերին:
Մոուրինյոն «Ռոմայում» սկսել է աշխատել 2021 թվականից։ Նրա գլխավորությամբ թիմը հաղթել է Կոնֆերենցիայի գավաթը 2021/2022 մրցաշրջանում, ինչպես նաև հասավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ 2022/2023 մրցաշրջանում։
Մոուրինյոն աշխարհի ամենատիտղոսակիր մարզիչներից մեկն է։ Նա «Պորտուի» և «Ինտերի» հետ մեկական անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան։ Պորտուգալական ակումբի հետ հաղթել է նաև ՈՒԵՖԱ-ի գավաթը, իսկ «Մաչեսթեր Յունայթեդի» հետ՝ Եվրոպայի լիգան։ «Չելսիի» հետ երեք անգամ հաղթել է Անգլիայի առաջնությունը։