Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ զինվորականները Սիրիայում uպանել են «Ալ Քաիդայի» առաջնորդներից մեկին

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ զինվորականները Սիրիայում uպանել են «Ալ Քաիդայի» առաջնորդներից մեկին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները հանգստյան օրերին Սիրիայում սպանել են «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկին։ Այս մասին գրել է Truth Social սոցցանցում։

Նա նշել է, որ այս շաբաթավերջին ԱՄՆ-ի ուժերը ճշգրիտ ավիահարված են հասցրել Սիրիայում «Ալ-Քաիդայի» անդամի վրա։

Թրամփը նաև շնորհավորել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար Մայքլ Կուրիլային և ռազմական օդաչուներին հաջող գործողության կապակցությամբ։