Ինչու՞ են կարմրում ականջները, ի՞նչ է դա նշանակում

Ինչու՞ են կարմրում ականջները, ի՞նչ է դա նշանակում

Երբեմն ականջները սկսում են այրվել:  Նման եպքում ժողովուրդն ասում է, որ խոսում են քո մասին: Երբ վառվում է ձախ ականջը, քո մասին բամբասում են, իսկ եթե աջը՝ գովում են: Բայց բժիշկներն այլ կերպ են բացատրում այդ երևույթը:

Ականջները վառվելը կարող է պայմանավորված լինել   մի շարք պատճառներով, ինչպիսիք են.

Ուղեղի ծանրաբեռնված աշխատանքը,

Բացասական հույզերը, ցանկացած սթրեսի, վախի հետևանքով առաջացած հաճախասրտությունը:

Վախի ժամանակ արյան մեջ բարձրանում է ադրենալինի մակարդակը, բարձրանում է զարկերակային ճնշումը:

Եղանակային անբարենպաստ պայմանները,

Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը,

Չափազանց նեղ գլխարկը։

Ականջները կարող են կարմրել նաև և մի շարք հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են՝

Հորմոնալ դիսբալանսը,

Ինֆեկցիան,

Հիպերտոնիան,

Ցրտահարվածությունը,

Ալերգիան,

Ինսուլտը,

Վնասվածքները,

Լսողական օրգանի տոքսիկ ախտահարում: