Ուկրաինան հայտնել է մարտի 9-ի դրությամբ ռուսական կողմի ունեցած կորուստների մասին

Ուկրաինան հայտնել է մարտի 9-ի դրությամբ ռուսական կողմի ունեցած կորուստների մասին

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի սկզբից հակառակորդի ընդհանուր մարտական ​​կորուստները կազմել են ավելի քան 12000 զինվորական, 317 տանկ, 49 ինքնաթիռ և 81 ուղղաթիռ։ Այս մասին հայտնում են Ուկրաինայի Գլխավոր շտաբից, փոխանցում է Украинская правда-ն:

«Փետրվարի 24-ից մարտի 9-ը ռուսական կողմի կորուստներն են. ավելի քան 12 հազար մարդ, 317 տանկ, 120 հրետանային համակարգ, 1070 BBM, 56 MLRS, 28 ՀՕՊ համակարգ, 49 ինքնաթիռ, 81 ուղղաթիռ, 482 ավտոտեխնիկա, 3 նավ, 60  տանկ՝ վառելիքով և 7 ԱԹՍ»,- նշում է գերատեսչությունը: