Վրաստանի վարչապետն ու «Վրացական երազանք»-ի  գործադիր քարտուղարը շնորհավորել են Դոնալդ Թրամփին

Վրաստանի վարչապետն ու «Վրացական երազանք»-ի  գործադիր քարտուղարը շնորհավորել են Դոնալդ Թրամփին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

«Վստահ եմ, որ նախագահ Թրամփի ղեկավարությունը կնպաստի գլոբալ առումով ու մեր նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, ինչպես նաև կապահովի վրաց-ամերիկյան հարաբերությունների վերականգնումը», - գրել է Իրակլի Կոբախիձեն X սոցիալական ցանցում։

«Մենք շատ ուրախ ենք, որ ԱՄՆ-ում հաղթում են խաղաղությունը և ավանդական արժեքները»,- Թրամփի հաղթանակի մասին ասել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն, հայտնել են վրացական լրատվամիջոցները։