Սանկտ Պետերբուրգում տարեց զույգին ծեծի ենթարկելու մեջ կասկածվողին ոստիկանները բերման են ենթարկել

Սանկտ Պետերբուրգում տարեց զույգին ծեծի ենթարկելու մեջ կասկածվողին ոստիկանները բերման են ենթարկել

Վլադիմիրի մարզում բերման են ենթարկել մի տղամարդ, ով ենթադրաբար ծեծի է ենթարկել տարեց զույգին Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող բենզալցակայանում, հայտնել է ՌԴ ՆԳՆ շրջանային գլխավոր վարչությունը։ Չորեքշաբթի օրը Վասիլևսկի 82 տան մոտակայքում գտնվող գազալցակայանում անհայտ անձը ծեծի է ենթարկել 85-ամյա տղամարդուն և նրա 86-ամյա կնոջը, որից հետո նա անհետացել է։

Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալն իրեն մեղավոր է ճանաչել։ Նա պարզաբանել է, որ նախ վիճաբանել է տարեցների հետ, իսկ հետո ծեծի է ենթարկել նրանց՝ «ալկոհոլի և թմրամիջոցների ազդեցության տակ լինելու պատճառով»։ Հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հոդվածով։