Ֆրանսիայի ԱԳ նախարարը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին ուղեկցում էին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
Նախարարները ծաղկեպսակ ու ծաղիկներ զետեղեցին:
Ֆրանսիայի ԱԳ նախարարը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել մայիսի 26-ին: Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներն առանձնազրույց են ունեցել, որից հետո հանդես եկել համատեղ մամուլի ասուլիսով: Ֆրանսիայի ԱԳ նախարարի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի ու Ֆրանսիայի միջև 3 փաստաթուղթ է ստորագրվել: