Փաշինյանը ջանում է ապացուցել, որ Սփյուռքի համար ընդունելի է

Փաշինյանը ջանում է ապացուցել, որ Սփյուռքի համար ընդունելի է

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին:

Այս հանդիպման միակ իմաստը նրանում է, որ իշխանությունը ցույց տա, թե Սփյուռքն ընդունում է Փաշինյանի իշխանությունն ու համագործակցում վերջինիս հետ:

Ըստ հաղորդագրության՝ Համբիկ Սարաֆյանը նշել է, որ «ՍԴՀԿ-ն կիսում է ՀՀ կառավարության խաղաղության օրակարգը, մարտահրավերները հաղթահարելուն միտված քայլերը, ինչպես նաև վարվող արտաքին քաղաքականությունը»: