Վերջին կես տարում Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցները կազմել են ընդհանուր 100 ժամ

Վերջին կես տարում Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցները կազմել են ընդհանուր 100 ժամ

Վերջին կես տարում Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցները կազմել են ընդհանուր 100 ժամ։ Այդ մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է լրատվամիջոցներին։

«Ուկրաինայում իրավիճակն իսկապես բարդ է, այդ իսկ պատճառով ես այդքան ժամանակ և էներգիա եմ նվիրել դրան», - ասել է Մակրոնը։

Նրա խոսքով, արդեն դժվար է հաշվել, թե դեկտեմբերից քանի խոսակցություն է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ․«Մենք խոսել ենք առնվազն հարյուր ժամ»։

Նա հավելել է, որ այդ բանակցությունները գաղտնի չի պահել և վարել է Ուկրաինայի նախագահ Վլոդիմիր Զելենսկու խնդրանքով:

«Ռուսաստանին չի կարելի նվաստացնել։ Երբ մի օր ռազմական գործողությունները դադարեն, մենք կարող ենք դիվանագիտական ճանապարհով ճանապարհ հարթել ճգնաժամից դուրս գալու համար: Ես համոզված եմ, որ Ֆրանսիան պետք է միջնորդի դեր ստանձնի», - ասել է Մակրոնը։