70-ամյա կինը շրջել է ամբողջ աշխարհով մեկ՝ ամուսնանալու իր դպրոցական սիրո հետ (լուսանկար)

70-ամյա կինը շրջել է ամբողջ աշխարհով մեկ՝ ամուսնանալու իր դպրոցական սիրո հետ (լուսանկար)

70-ամյա ամերիկուհին ճանապարհորդել է ամբողջ աշխարհով մեկ՝ վերամիավորվելու իր ավագ դպրոցական սիրո հետ: Զույգը սկսել է հանդիպել ավագ դպրոցում, սակայն ճակատագիրը բաժանել է նրանց։

Կնոջ թոռը՝ Նոա Ռուսին, պատմել է զարմանալի սիրո պատմության մասին, գրում է Newsweek-ը։ Նրա խոսքով, իր տատիկն ու իր ընտրյալը վեց երեխա ունեն իրենց կողակիցներից։ Նրանց երկու ամուսիններն էլ մահացել են քաղցկեղից, որից հետո զույգը ցանկացել է վերամիավորվել, չնայած դեռահաս տարիքից չեն տեսել միմյանց։

«Նրանք ի վերջո ամուսնացան 70 տարեկանում, նա նրա առաջին ավագ դպրոցական սերն էր» - պատմել է Ռուսին։

Շատ համացանցային օգտատերեր անկեղծորեն հուզված էին այս գրեթե հոլիվուդյան ֆիլմի պատմությունից.

«Կարմիր թելի պես է, ձգվում ու ձգվում է, բայց երբեք չի կտրվում, անընդհատ կպած է եղել, մինչև նորից հանդիպեն»:

«Գեղեցկուհի, ստիպեց ինձ լաց լինել»:

«Ի՜նչ զարմանալի կյանք էր, որ նրանք երկուսն էլ երկու անգամ իրական սեր են ապրել: Սա ավելին է, քան որևէ մեկը կարող էր հույս ունենալ»: