ԵԱՏՄ ղեկավարները համաձայնագիր են ընդունել

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմերի միասնական մաքսային տարանցման համակարգի մասին համաձայնագիրը, լրագրողներին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։
Նրա խոսքով՝ պետությունների ղեկավարները դիտարկել են ինտեգրացիոն օրակարգի մի շարք կարևոր հարցեր՝ առևտուրը, մաքսային կարգավորումը, միջազգային համագործակցությունը, ընդհանուր շուկաները, ներքին շուկայում խոչընդոտների վերացումը և տարեկան ֆինանսական հաշվետվությունները։