Վիրավորում ստացած 6 զինծառայողներից 5-ի վիճակն արդեն գնահատվում է բավարար․ Թորոսյան

Ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 6 զինծառայողներից 5-ի վիճակն արդեն գնահատվում է բավարար:
Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
«Նախորդիվ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակն արդեն գնահատվում է ծանր, բուժման ընթացքը՝ դրական: Առողջական վիճակը բավարար գնահատվող զինծառայողների մի մասն արդեն ստանում է ամբուլատոր բուժում»,- նշեց Թորոսյանը:
Նարե Գևորգյան