Ջեյսոն Սթեթհեմի ընկերուհին մերկ կուրծքով երեկույթի է մասնակցել (լուսանկար)

Ջեյսոն Սթեթհեմի ընկերուհին մերկ կուրծքով երեկույթի է մասնակցել (լուսանկար)

Բրիտանացի սուպերմոդել Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին շվեդական Byredo օծանելիքի և աքսեսուարների ապրանքանիշի երեկույթին ներկայացել է բաց հագուստով։ Համապատասխան հրապարակումն արել է WWD-ն:

Հայտնի դերասան Ջեյսոն Սթեթհեմի 36-ամյա սիրեցյալը ներկա է եղել նշված ապրանքանիշի Mojave Ghost բույրի տասնամյակի պատվին միջոցառմանը։ Նա Փարիզի Hotel de Crillon հյուրանոցում ընթրիքին ներկայացել է թափանցիկ վերնաշապիկով կիպ կապույտ մաքսի զգեստով։ Մոդելը կրծկալ չի կրել։

Բացի այդ, հայտնի աստղը կրել է կրունկներով սանդալներ, մազերը հարդարել է խնամված փնջով և որպես զարդ ընտրել հսկայական ոսկե ապարանջաններ ու շղթա: