Ես իմ թեկնածությունը դնում եմ ՀՖՖ-ի նախագահի ընտրություններին․ Օզբիլիս

Այն բանից հետո, երբ ասուլիսում Արաս Օզբիլիսը հայտարարեց, որ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել ՀՖՖ նախագահի ընտրություններին, MediaHub-ը հարցրեց ֆուտբոլիստին, թե կոնկրետ ի՞նչ բացերի վրա է նա առաջնայինն աշխատելու։

«Ամենադժվարը լինելու է այն, որ պետք է փոխել մտածելակերպը․ ֆուտբոլի ներքին մտածելակերպը թե՛ խաղացողների, թե՛ ծնողների, առհասարակ բոլորի մոտ։ Ֆուտբոլը թիմային խաղ է, իսկ հայերը միշտ լավ են եղել անհատական մարզաձևերում հանդես գալուց՝ բոքս, ծանրաձող, ըմբշամարտ, շախմատ, իսկ թիմային խաղերում կաղում ենք, ու լիքը բաներ կան, որ կարող ենք ավելի լավ անել»,- նշեց Օզբիլիսը։

Մանրամասները՝ տեսանյութում