ՔՊ-ականների խրախճանքը` պատերազմի ժամանակ (տեսանյութ)

ՔՊ-ականների խրախճանքը՝ պատերազմի ժամանակ Արցախում մի քանի օր պատերազմ է. հակառակորդի վերահսկողության տակ է Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը, Քարագլուխ ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքի մի մասը, պաշտոնապես հայտարարվում է զոհերի, վիրավորների մասին։

Իսկ ՔՊ-ականներն այս ընթացքում մասանակցում են խնջույքների ու իրավիճակի ողջ պատասխանատվությունը փորձում են թողնել միայն ռուս խաղաղապահների վրա․ պատերազմը ռուս խաղաղապահների պատասխանտվության գոտում է։ Սոցցանցում տեսանյութ էր հրապարկվել, որում երևում էր, թե ինչպես է ՔՊ-ական, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը պարում ընկերոջ ծննդյան խնջույքին։

Նույն խնջույքին երեկ մասնակցել է նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։