Ես նկատեցի, որ Ադրբեջանը ևս ողջունում է կայուն խաղաղության հասնելու ջանքերը․ Իրանի ԱԳ նախարար

Մենք լիովին հասկացանք, որ Հայաստանը կայուն խաղաղության հասնելու համար շատ լուրջ է տրամադրված, և ես նախորդ օրը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույց եմ ունեցել, և նկատեցի, որ նրանք ևս ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու ջանքերը: Պարոն Լավրովի հետ նույնպես անցյալ շաբաթվա ընթացքում երկու անգամ հեռախոսազրույց եմ ունեցել, ես այդպես եմ մտածում, որ կայուն խաղաղության հասնելու համար նոր տարվա առաջին ամիսների ընթացքում հնարավոր է ձեռք բերել պայմանավորվածություններ։ 

Այս մասին այսօր Երևանում Իրանի և Հայաստանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Իրանի ԱԳ նախարար Ամիր Հոսեյն Աբդոլլահիանը՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին՝ խաղաղության գործընթացի և դրա վրա Բաքվի ազդեցության հետ կապված։

Մանրամասն՝ տեսանյութում