Ի՞նչ կարող է բուժել խուրման և ում է հակացուցված

1. Պտուղները մեծ քանակությամբ կալիում են պարունակում, ուստի դրանք հատկապես օգտակար են սրտային հիվանդություններով տառապող մարդկանց համար։
2. Խուրմանի միջուկն ունի ախտահանիչ հատկություն։ Դրա օգտագործումը օգնում է բարձրացնել օրգանիզմի պաշտպանունակությունը, պայքարել աղիքային և բրոնխոթոքային պաթոգենների դեմ՝ կանխելով վարակները համաճարակների ժամանակ։
3. Օգտագործելով խուրմանի հյութ՝ կարող եք նորմալացնել կղանքը և վերացնել փորլուծությունը։
4. Շաքարի և կալիումի ավելացված պարունակությունը խուրմուն տալիս է հակադեպրեսանտ լուրջ հատկություն։ Թարմ մրգային հյութն օգնում է ձեզ լավ հանգստանալ աշխատանքային զբաղված օրվանից հետո և թեթևացնել սթրեսն ու անհանգստությունը:
5. Խուրման ունի բնական միզամուղ ազդեցություն։
6. Բջջանյութի բարձր պարունակությունը այն դարձնում է անփոխարինելի օգնական ավելորդ քաշի դեմ պայքարում։
7. Բետա-կարոտինի բարձր պարունակությունը, որի շնորհիվ պտուղներն ունեն վառ նարնջագույն գույն, կարող է լավացնել տեսողությունը։
8. Սննդային մանրաթելերի մեծ քանակությունն օգնում է մաքրել լյարդն ու արյունատար անոթները, արգելակում է տարիքային փոփոխություններին բնորոշ ուռուցքների աճն ու զարգացումը։
9. Մրգերում երկաթի բարձր պարունակությունը օգնում է անեմիայի դեպքում:
10. Խուրման ունի հզոր հակաօքսիդանտ հատկություն, որն օգնում է պայքարել սեռական ֆունկցիայի վաղաժամ անկման դեմ, երիտասարդացնում է մաշկը, հարթեցնում կնճիռները և հետաձգում օրգանիզմի ծերացումը։
Ո՞վ չպետք է խուրման ուտի:
Շաքարի բավականին բարձր մակարդակի պատճառով խուրման խորհուրդ չի տրվում ենթաստամոքսային գեղձի խնդիրներ ունեցող մարդկանց: Չի թույլատրվում նաև, եթե դուք ունեք շաքարախտ: Ինչպես մյուս մրգերը, որոնք ունեն բարձր մանրաթելային պարունակություն, այն խորհուրդ չի տրվում օգտագործել հետվիրահատական շրջանում գտնվող մարդկանց։