Տեղի է ունեցել  Փաշինյանի հեռախոսազրույցը Պուտինի հետ

Տեղի է ունեցել  Փաշինյանի հեռախոսազրույցը Պուտինի հետ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ նախագահը նրան շնորհավորել է ծննդյան օրվա առիթով:

Փաշինյանը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարեմաղթանքների, ինչպես նաև ս/թ մայիսի 25-26-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Լոռու մարզում ավերված երկաթուղային հատվածները հնարավորինս արագ վերականգնելու՝ Ռուսական երկաթուղիներին տրված հանձնարարականի համար: