Ինքնաթիռից ուշացած հայերը թռիչքին հասնելու համար կոտրել են դուռն ու միացրել հրդեհային ազդանշանը (լուսանկար)

Ինքնաթիռից ուշացած հայերը թռիչքին հասնելու համար կոտրել են դուռն ու միացրել հրդեհային ազդանշանը (լուսանկար)

Բրատսկ չվերթից ուշացած երկու ուղևորներ Նովոսիբիրսկի օդանավակայանում վտանգավոր վազք են իրականացրել ինքնաթիռի հետևից։

Ըստ SHOT-ի՝ դեպքը տեղի է ունեցել երեկ առավոտյան։ Տղամարդիկ ուշանալիս են եղել իրենց թռիչքից, բայց որոշել են վազել օդանավի հետևից: «S7 Embraer 170»-ին հասնելու համար ազգությամբ  հայեր՝ 37-ամյա Անդրանիկ Թ.-ն և 42-ամյա Սպարտակ Թ.-ն, կոտրել են դուռը, միացրել հրդեհային ազդանշանը և դուրս են եկել օդանավակայանի մատույց։ Այնուամենայնիվ, ինքնաթիռին նրանց անհաջող հետապնդումը շատ արագ ավարտվել է։ Նրանց անմիջապես ձերբակալել են անվտանգության աշխատակիցները:

Օրինախախտները վերադարձվել են օդանավակայանի շենք, նրանց նկատմամբ արձանագրություններ են կազմվել տրանսպորտի անվտանգության պահանջները խախտելու համար։ Այժմ նրանց սպառնում է առնվազն մինչեւ 5 հազար ռուբլի տուգանք։