Երգիչներ Բեյոնսեին ու Ջեյ Զիին մաhով են սպառնացել․ ինչ է հայտնի

Երգիչներ Բեյոնսեին ու Ջեյ Զիին մաhով են սպառնացել․ ինչ է հայտնի

Ամերիկացի ռեփեր Ջեյ Զին (իսկական անունը՝ Շոն Քարթեր) սոցիալական ցանցերում հայտնել է իր կնոջ՝ Բեյոնսեի և անձամբ իր հասցեին սպառնալիքների մասին։

Այս մասին երաժիշտը նշել է իրեն բռնաբարության համար մեղադրող աղջկա փաստաբանի դեմ դատական ​​հայցում։ Դատական ​​փաստաթղթերից տեղեկություն է հրապարակել «The Sun»-ը։

2024 թվականի դեկտեմբերին հաղորդվել :«, որ ռեփերներ Փի Դիդդին և Ջեյ Զին կասկածում են 2000 թվականին «MTV Video Music Awards»-ի երեկույթի ժամանակ անչափահաս աղջկա նկատմամբ բռնություն գործադրելու համար: Փետրվարին Քարթերի դեմ հայցը կարճվել էր։ Այժմ արտիստը մեղադրել է հայցվորի փաստաբանին նրան բարոյական վնաս պատճառելու համար։

Հայցում Ջեյ Զին պնդում է, որ իր դեմ ուղղված հրապարակային մեղադրանքները սոցցանցերում ատելության ալիք են առաջացրել։ Այսպիսով, ըստ երաժշտի, մեկնաբանները ցանկացել են, որ նա հայտնվի բանտում, իսկ հետո՝ դժոխքում։

«Ինձ անվանել են սատանիստ, ահաբեկիչ և հրեշ։ Մարդիկ օգտագործում էին «նիգգեր» բառը և բռնության սպառնալիքներ հնչեցնում իմ և կնոջս նկատմամբ, ներառյալ՝ մեր կյանքը խլելու սպառնալիքները»,- ասել է Քարթերը։