Չուլը երկիրը օպերատիվ ռեժիմով կոնկրետ ոչնչացնում է. Ղևոնդյան

Չուլը երկիրը օպերատիվ ռեժիմով կոնկրետ ոչնչացնում է. Ղևոնդյան

Չուլը երկիրը օպերատիվ ռեժիմով կոնկրետ ոչնչացնում է, մենք դիսկուրսներ ենք անում, սխալ ու ճիշտ ենք հանում, իրար ինադ ենք անում, քաղաքական անանիզմով ենք զբաղվում, անհատական PR օպերազիաներ ենք բեմադրում, երկիրը փրկելու քայլ անելու համար նախապայմաններ եք պահանջում, իմիտացիաներ ենք խաղում, իրական քայլ չանելու հազար պատճառներ ենք փորձում գտնել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։ 

«Նիկոլը լավ գիտի իրեն էլ, ձեզ(մեզ) էլ։

Հետո չասենք, թե բա մենք ուզում էինք փրկել չհասցրինք, մարդիկ փողոց դուրս չեկան, հա մեկ էլ մոռացա՝ ռուսները չօգնեցին։

Մի նեղսրտեք գրածներից, քանզի ինձանից լավ գիտեք, որ սա է իրականությունը»,- գրել է Ղևոնդյանը։