Թրամփը չեղարկել է Բայդենի, Հարրիսի և Քլինթոնի՝ գաղտնի տեղեկություններին հասանելիությունը․ այլ մանրամասներ

Դոնալդ Թրամփը չեղարկել է Ջո Բայդենի, Կամալա Հարրիսի և Հիլարի Քլինթոնի՝ գաղտնի տեղեկություններին հասանելիությունը։
«Ես եզրակացրել եմ, որ այլևս չի բխում ազգային շահերից, որպեսզի ստորև նշված անձինք հասանելություն ունենան գաղտնի տեղեկատվությանը», - ասվում է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ:
Եվս 12 մարդ զրկվել է այս հասանելիությունից, այդ թվում՝ Էնթոնի Բլինքենը և Ջեյք Սալիվանը, նաև Բայդենների ընտանիքի բոլոր անդամները: