Հատիկաընդեղենի այս տեսակները պաշտպանում են օրգանիզմը սիրտ-անոթային հիվանդություններից

Հատիկաընդեղենի այս տեսակները պաշտպանում են օրգանիզմը սիրտ-անոթային հիվանդություններից

Լոբին, ոլոռը, սիսեռն ու ոսպը պաշտպանում են օրգանիզմը սիրտ-անոթային հիվանդություններից և բարելավում իմունային համակարգի աշխատանքը։ Ասել է գաստրոէնտերոլոգ Դարյա Ուտյումովան «Известия»-ի հետ զրույցում։

Նա խոսել է հատիկաընդեղենի օգտակար հատկությունների մասին։

Ուտյումովան նշել է, որ լոբազգիների ընտանիքի արտադրանքը վիտամին C-ի բարձր պարունակության շնորհիվ արդյունավետորեն պաշտպանում է օրգանիզմը օքսիդատիվ պրոցեսներից, որոնք առաջացնում են սրտի և անոթային հիվանդություններ։ «Դրանք նաև օգնում են ակտիվացնել լեյկոցիտների՝ արյան բջիջների աշխատանքը, որոնք մասնակցում են իմունային գործընթացներին»,- նշել է բժիշկը։

Ըստ գաստրոէնտերոլոգի՝ լոբին և այլ հատիկավորներ օգտակար են ատամների առողջության համար, քանի որ պարունակում են մեծ քանակությամբ ֆոսֆոր։ Այս մթերքները խորհուրդ են տրվում նաև երկաթի դեֆիցիտի անեմիայի դեպքում, քանի որ 100 գրամ հատիկեղենը պարունակում է երկաթի օրական չափաբաժնի մոտ 18 տոկոսը։ 

Դարյա Ուտյումովան ասել է, որ սպիտակուցի և բջջանյութի բարձր պարունակության շնորհիվ լոբին երկար ժամանակ հագեցնում է քաղցը։

Ուտյումովան նախազգուշացրել է, որ լոբազգիները չի կարելի ուտել շաբաթական երկու-երեք անգամից ավել և փոքր չափաբաժիններով։

Նա բացատրել է, որ այս մթերքների չափից շատ լարում է մարսողական համակարգը և առաջացնում փքվածություն և այլ տհաճ ախտանիշներ: «Ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություններ, խոցեր և հոդատապ ունեցող մարդկանց համար ավելի լավ է լիովին հրաժարվել լոբիից և այլ հատիկավոր մթերքներից»,- ընդգծել է բժիշկը։