Մհեր Գրիգորյանն ընդունել է ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանին

Մհեր Գրիգորյանն ընդունել է ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են բարձր տեխնոլոգիաների և մասնավորապես արհեստական բանականության ոլորտում գրանցված համաշխարհային ձեռբերումներն ու ոլորտի զարգացման միտումները:

Մտքեր են փոխանակվել նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ներուժի և առավել գրավիչ բիզնես միջավայր ստեղծելու շուրջ: